Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանը չի հստակեցնում, թե երբ հետ կկանչի հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից

Երևանը չի հստակեցնում, թե երբ հետ կկանչի հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից
29.09.2014 | 23:41

Արտգործնախարարությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Հելեն Քլարկի հետ համատեղ ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե Ազգային ժողովից երբ են հետ կանչվելու արձանագրությունները, ասաց. «Եթե այդպիսի բան արդեն լիներ, ՀՀ նախագահը գուցե կասեր, բայց ինքը ասեց այն, ինչ որ ասել է: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ